Ներքին 4 տարի առաջ - 19:51 01-06-2022

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ նախագահ Խաչատուրյանը հյուրընկալել է մի խումբ երեխաների

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են 2021-2022 թթ. մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում նշանակալի հաջողություն արձանագրած մի խումբ պատանիներ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Երեխաները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ միասին ողջունել և շնորհավորել են պատանիներին:

«Մաղթում եմ ձեզ նշանակալի հաջողություններ ուսման բնագավառում, ստեղծագործական նորանոր հորիզոններ։ Պետք է մշտապես ձգտեք գիտելիքներ ստանալ, կատարելագործվել, մայրենի լեզվի, հայրենի պատմության և աշխարհագրության իմացությունը խորացնել: Իսկ մենք կանենք ամեն ինչ խաղաղ երկինքն ու կայունությունը ապահովելու, ձեր իրավունքները պաշտպանելու համար»,-նշել է նախագահ Խաչատուրյանը։

Ջերմ և անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը պատասխանել է նաև երեխաներին հետաքրքրող հարցերին:
Այնուհետև նախագահական նստավայրի մեծ դահլիճում երեխաները կատարել են հայտնի, ինչպես նաև իրենց հեղինակած ստեղծագործություններից մի քանիսը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից