Արտաքին 4 տարի առաջ - 15:14 31-05-2022

Նեպալում  հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բոլոր 22 զոհերի մարմինները և սև արկղը

Անցյալ կիրակի կործանված Tara Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում լեռնափրկարարների խումբը և Նեպալի զինծառայողները երեքշաբթի օրը հայտնաբերել են վերջին զոհված ուղևորի մարմինը և թռիչքի պարամետրերը գրանցող ինքնաթիռի ինքնագիրը (սև արկղ): Ինչպես հաղորդում է The Himalayan Times-ը, այսպիսով՝ ինքնաթիռում եղած բոլոր 22 մարդկանց մարմինները հայտնաբերվել են:

Կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է երկուշաբթի տեղի բնակիչների օգնությամբ, այդ ժամանակ ուղղաթիռով ժամանած որոնողափրկարարական խումբը հայտնաբերել է 21 մարմին։ Ավիաաղետի զոհերի մարմինների մեծ մասն արդեն օդանավով տեղափոխվել է Կատմանդու, որտեղ ընթանում է մարմինների ճանաչման ընթացակարգ։

Ավելի վաղ The Himalayan Times թերթը հաղորդել էր, որ ինքնաթիռում եղել է 22 մարդ՝ անձնակազմի երեք անդամ և 19 ուղևոր, որոնց թվում 13-ը նեպալցի են, չորսը՝ հնդիկ, և երկուսը՝ Գերմանիայի քաղաքացի։ Նրանք բոլորը զոհվել են։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել