Արտաքին 4 տարի առաջ - 14:17 30-05-2022

Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում գտել են զոհվածների մարմիններ

Նեպալում Tara Air ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածների առնվազն 14 մարմիններ, հաղորդում է Kathmandu Post թերթը։

Ինչպես հաղորդել է ավիափոխադրողի ներկայացուցիչը, ինքնաթիռը մխրճվել է սարի մեջ և 100 մետր շառավղով մասերի բաժանվել։ Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են Նեպալի հյուսիս-արևմուտքում՝ Մուստանգ շրջանում, դրա անհետացումից գրեթե 20 ժամ անց։

Ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամ և 19 ուղևոր։ Ինքնաթիռը մայիսի 29-ի առավոտյան Պոկխարա քաղաքի օդանավակայանից թռչել է դեպի Ջոմսոմ, նրա հետ կապը կորել է թռիչքից մի քանի րոպե անց։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները