Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:35 31-05-2022

Ինչո՞ւ է ոտքից վիրավոր զինվորը մահացել. Կարին Տոնոյան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրել է․ «Ինչ-որ մեկը կա՞ այս երկրում, որ կարող է բացատրել, թե ինչպես է ոտքից վիրավոր զինվորը մի քանի ժամ հետո մահանում.... ասում են՝ զոհվել է, որովհետև քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ:

Պատկերացրեք՝ ինչքան արյուն կորցրած կլինի ճանապարհին, մինչդեռ վիրավորված է եղել ընդամենը ոտքից, հանգիստ պիտի փրկեին..... Գրողը ձեզ տանի... դեռ քանի՞ մայր պիտի ողբա.... Էս ի՞նչ բանակ եք պահում. վախեցած զինվորներ, անկարող սպաներ. դիրքեր կան, որ վիրավոր լինի, չեն էլ կարող իջեցնել....

Անմխիթար ճանապարհներ, հերթապահ մեքենա չկա հեռու դիրքերում.... ո՞նց, ո՞նց կարող եք այսքան դաժան վարվել սեփական ժողովրդի հետ...»։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը, ում կյանքը փրկել չի հաջողվել։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան

Ձեզ գուցե հետաքրքրի