Ներքին 4 տարի առաջ - 19:48 30-05-2022

Քննարկվել է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը

Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը նվիրված համաժողով՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության, ինչպես նաև Դատախազության, Փաստաբանների պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների միջև:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, քննարկումը հատկապես կարևորվել է այն առումով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է համատեղ կիրառել Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը:

«Համաժողովի շրջանակներում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր օրենսգիրքը հիմնված է դատապարտյալների նկատմամբ անհատականացված պատժի կրման սկզբունքների վրա, ինչպես նաև՝ կարևորել որդեգրված գաղափարախոսությունն իրապես հուլիսի 1-ից իրավակիրառ պրակտիկայում ունենալու հանգամանքը:

Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ողջունել է համաժողովի ընտրված ձևաչափը և ընդգծել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կարևորությունը, ինչպես քրեակատարողական հիմնարկների ներսում, այնպես էլ հասարակության շրջանակներում՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականություն ապահովելու և այն արմատախիլ անելու տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ դիտարկելու Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հնչած բոլոր նկատառումները, որոնք կօգնեն բարելավելու օրենսգիրքը:

Համաժողովն անցկացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի աջակցությամբ՝ ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ