Ներքին 4 տարի առաջ - 17:53 30-05-2022

Դիմումները մաքսային մարմիններին կներկայացվեն նաև էլեկտրոնային եղանակով. ֆինանսների փոխնախարար

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումներին համապատասխանեցման հանգամանքով:

«Նպատակն է սահմանել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով եւ ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ոլորտում կիրառվող այլ իրավական ակտերով նախատեսված՝ ազգային օրենսդրություններին վերապահված կարգավորումներ։ Կհստակեցվեն արդեն իսկ սահմանված մի շարք կարգավորումներ եւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի կառուցվածքը կհամապատասխանեցվի գործող՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին։ Կնախատեսվի, որ բոլոր դեպքերում դիմումները մաքսային մարմիններին կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով, ինչպես նաեւ հայտարարատուների կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ ունենալու դեպքում մաքսային մարմինների կողմից ծանուցումները եւ այլ փաստաթղթեր ու որոշումներ կարող են հայտարարատուներին ուղարկվել էլեկտրոնային եղանակով»։

Պողոսյանի խոսքով՝ հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի գծով վճարումների իրականացման համար նախագծով սահմանվում է ներդնել կանխավճարների համակարգ։

Նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ