Ներքին 4 տարի առաջ - 12:23 30-05-2022

Եթե այս տեմպերով գնանք առաջ, երկար չենք շարժվի ինչ-որ տեղ. քաղաքապետ


Գործակարգավարական խորհրդակցության նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին գերատեսչությունները ներկայացրին հաշվետու ժամանակահատվածում նախորդ շաբաթվա հաշվետվությունը։

Քաղաքապետը, անցնելով հանձնարարականներին, ասաց, որ համայնքնային գույքի վերագնահատման վերաբերյալ տեխնիկական բնութագիրը վերջնական տեսքի է բերվել, իսկ քննարկումներից հետո կսկսեն գործընթացն իրականացնել։

«Կանաչապատում և նոր բարեկարգում» ընկերության լուծարման գործընթացի մասին խոսելով՝ տեսչության ղեկավարն ասաց, որ հանձնման և ընդունման ակտը ստորագրվել է, որից հետո քաղաքապետին կներկայացվի միջանկյալ հաշվեկշիռը։

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցեց Շենգավիթի համալիր մարզադրպրոցի աշխատանքների վերաբերյալ, իրազեկվեց, որ մրցույթը կայացել է։

Շտապ-բուժօգնություն շենքի տանիքի աշխատանքների կատարման մրցույթ հայտարարելու մասին զեկուցվեց քաղաքապետին, որ մրցույթի կարգադրությունը շրջանառության մեջ է։

«Նախագծի մրցույթը երկու ամիս է՝ չի դրվել։ Եթե այս տեմպերով գնանք առաջ, երկար չենք շարժվի ինչ-որ տեղ»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ