Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:56 30-05-2022

Լավ է՝ ավտոյի տակ չի ընկել այդ հանձնարարականը. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ մայիսի 30-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց Երևանի փողոցների լուսացույցի համապատասխան ազգանշանով աջակողմյան երթեւեկությունը մշտապես թույլատրելի խաչմերուկներում համապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկելու նպատակով նոր մրցույթ հայտարարելու մասին:

Ինչպես անցյալ անգամ զեկուցվել էր, այս անգամ ևս մրցույթը հայտարարված էր, պարզապես «Առնեպս» ծրագրի մեկ օրը, որ չի աշխատել, ընկել էր դրա տակ, դրա համար փաթեթը ուղարկվել է գնումներ, որ կրկին հայտարարվի մրցույթ։

Քաղքապետն ասաց. «Լավ ա՝ ավտոյի տակ չի ընկել»։

Քաղաքապետին զեկուցվեց նաև ճանապարհային նշանների ձեռքբերման մրցույթի մասին․

«Սրա մրցույթը նույնպես չկայացավ, ներկի օրինակը հենց հիմա ինձ մոտ է, ձեզ հետ համաձայնեցնելուց հետո ներկի գինը բարձրացնելով կդնենք։ Հիմա ձեզ մո՞տ է, ցույց կտա՞ք։ Մենք պայմանավորվել ենք ձեր աշխատելաոճի հետ կապված․ եթե գնումների հետ կապված խնդիր ունեք, խնդիրը ձեր վարչությունում է, ոչ թե գնումներում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ