Մշակույթ Ներքին 4 տարի առաջ - 19:38 28-05-2022

Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամները նաև արվեստի գործեր էին

1918 թ. դրամի ու նամականիշի էսքիզները վստահվում են Հռոմի Սան Լուկա ակադեմիայում ուսանած, արդեն բավականին ճանաչում ունեցող նկարիչ Արշակ Ֆեթվաճյանին:

1919 թվականին, երբ հայկական թղթադրամներն արդեն վերջնական տեսքի էին բերված և հաստատված, որոշվում է հայկական դրամը տպագրել Լոնդոնի Վիլյամ Վաթերլոյի ֆիրմայում: Ֆեթվաճյանն այդ առաքելությամբ մեկնում է Փարիզ՝ իր հետ տանելով ողջ հավաքածուն: Նրա ստեղծած ռուբլիները արվեստի իսկական գործեր էին և գեղարվեստական ու տպագրական առումով անթերի, քանի որ գործնականում բացառվում էր դրանց կրկնօրինակումը:

Հայաստանի առաջին հանրապետության պաշտոնական թղթադրամները թվագրված են 1919 թվականով և թողարկված են 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Դրանց վրա այդ ժամանակվա վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրություններն են:

Հիմնական մակագրությունները հայերեն են, սակայն կան նաև ռուսերեն և ֆրանսերեն մակագրություններ: Այս թղթադրամներն առանձնանում են իրենց գծանկարների նրբագեղությամբ և տպագրության բարձր որակով: Դրանց ձևավորման մեջ օգտագործված են ազգային պատկերներ և նախշեր:

250 ռուբլիանոց թղթադրամի վրա պատկերված է ճախարակով թել մանող հայ կնոջ դիմանկարը, որը հետագայում բոլորի կողմից ընկալվեց և ընդունվեց որպես առանձին խորհրդանշական կերպար:

100 ռուբլիանոց թղթադրամի վրա նույնպես արդեն հանրահայտ դարձած սուրը ձեռքին օձին տապալող արծվի պատկերն է, դրոշմված են նաև Արարատ լեռան և Արարատյան դաշտի պատկերները և Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու զարդաքանդակներից մեկի գծանկարը:

189 միլիոն ռուբլի տպագրվում է Լոնդոնում, ու դա շրջանառվում միայն դաշնակցական կառավարության օրոք: 1928 թ. Փարիզում հրատարակվում է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը, որտեղ ընդգրկվում են Ֆեթվաճյանի դրամների ու նամականիշերի պատկերները, սակայն առանց հեղինակի անունը հիշատակելու: Հետագայում նկարիչն իր մոտ եղած բնատիպերը նվիրում է սանիկին, 1948 թ. դրանք առաջին անգամ ցուցադրվում են Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում:

Այս պատմության ամենադրամատիկ հատվածն այն է, որ Արշակ Ֆեթվաճյանն այլևս չի կարողանում վերադառնալ հայրենիք: ԱՄՆ-ում ապրելու տարիներին նա գրում է. «Ես, որ Հային տրված աստվածապարգև շնորհքը ամենառաջադեմ ազգերի մտավորական ավագանիի բերանով բարբառել տվի․․․․,հիմա մենակ կտվայտեմ արժեքների մասին հասկացություն չունեցող մարդկանց մեջ»:

Հայրենիք վերադառնալու նրա խնդրանքը բազմիցս մերժում է Հայաստանի կառավարությունը: 1947 թ. Ուոթրթաունի Սբ. Հակոբ եկեղեցում Արշակ Ֆեթվաճյանի հոգեհանգստյան մեղեդին հնչեցնում է Ալան Հովհաննեսը:

Մահից առաջ Արշակ Ֆեթվաճյանը վերջին անգամ, ձեռքն առնելով մատիտը, գրում է իր կտակը, որով իր ողջ ստեղծագործությունները կտակում է հայրենիքին…

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին