Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:17 28-05-2022

Հայը չի հանձնվելու․ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կմեկնարկի հանրահավաք

Այսօր Արցախում Մայիսի 28-ի կապակցությամբ տեղի է ունեցել քայլերթ։ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց քաղաքացիները երթով շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ պետք է տեղի ունենա հանրահավաք։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը երթի ընթացքում ասաց․

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի պետականության, վերածննդի առթիվ։ Սա ամենակարևոր ու արժեքավոր տոներից է մեզ համար։ Եվ այսօր այն, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտում, վառ ապացույցն է նրա, որ հայը չի հանձնվելու և թույլ չի տալու, որ ինչ-որ մեկը որոշի մեր փոխարեն և կործանի մեր երկու հայկական պետությունները և խլի այդքան պանծալի ձևով ձեռք բերած պետականությունը»,- ասաց Մետաքսյա Հակոբյանը։

Քայլերթի ընթացքում, քաղաքացիները սկսեցին կոչ անել միանալ իրենց՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճան»։

Այս մասին երթին մասնակցող քաղաքացիներից մեկը ասաց, որ « Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, և չի լինի, քանի որ «Լաոն» իսկապես զարթնել է»։
Ապա անդրադառնալով Ալեն Սիմոնյանին՝ ասաց․
«Գիշերային ակումբներում պարող, էդ ե՞րբ դու այնքան դարձար, որ հայոց ազգի հարցն ես ուզում լուծել, այն էլ՝ արցախցու։ Արցախը կանգնել է, կանգնելու է, ու մահվան գնով այս սուրբ հողը պահելու է։ Իսկ Նիկոլին ես ուզում եմ ասել՝ այդ վեշ-մեշոկդ հավաքի, նորից քայլելով հետ արի», -ասաց քաղաքացին։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան