Սպորտ 4 տարի առաջ - 16:22 28-05-2022

«Նորավանքը» հաղթեց ԲԿՄԱ-ին, «Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ ոչ-ոքի

Այսօր՝ մայիսի 28-ին, ավարտվում է ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22թ. առաջնությունը։

Վերջին՝ 36-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ։ «Նորավանքը» գոլառատ խաղում հաղթել է ԲԿՄԱ-ին՝ 3։2։ «Բանակայինների» գոլերը խփել են Արթուր Ստեփանյանը և Արթուր Գրիգորյանը, իսկ նորընծա գավաթակրին հաղթանակ են պարգևել Բաբու Չամի գոլը և Իբրահիմ Շուայիբուի դուբլը։

Նորընծա չեմպիոն «Փյունիկը» ոչ-ոքի՝ 1։1 հաշվով է ավարտել «Ալաշկերտի» հետ հանդիպումը։ «Փյունիկի» հարձակվող Ուրոշ Նենադովիչի գոլին «Ալաշկերտից» պատասխանել է Կարապետ Մանուկյանը։

Չեմպիոն «Փյունիկն» առաջնությունն ավարտեց 75 միավորով՝ 4 միավոր գերազանցելով «Արարատ-Արմենիային», որը վերջին տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։ Առաջնությունն ավարտվելու է «Ուրարտու» - «Վան», «Արարատ» - «Արարատ-Արմենիա» մրցավեճերով։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է