Մամուլ 4 տարի առաջ - 08:18 28-05-2022

Ղալումյանն առանձնատուն է կառուցում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում: Մեզ պատմեցին, որ առանձնատունը գտնվում է Աղստև գետի ափին: Առանձնատան շինարարական աշխատանքները շուտով ավարտին կմոտենան: Նշենք նաև, որ Ղալումյանն ապրում է Երևանում: Ի դեպ, մարզերից ընտրված գրեթե բոլոր պատգամավորները տեղափոխվել են Երեւան: Միայն երբեմն այցելում են, իսկ ոմանք նույնիսկ չեն էլ այցելում հարազատ մարզ: Տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Վահե Ղալումյանի հետ…


Մեր այն հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Դուք Աղստև գետի ափին առանձնատուն եք կառուցում, Ղալումյանը նշեց` այո, այն հարցին էլ, թե որտե՞ղ եք հիմա ապրում, Ղալումյանը պատասխանեց` Երևանում: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ե՞րբ առանձնատան շինարարական աշխատանքները կավարտվեն, պատգամավորն ասաց` չգիտեմ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը