Ներքին 4 տարի առաջ - 00:25 28-05-2022

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վարդուհի Իշխանյանը․ «Շատ ցավալի,տխուր լուր․․․Մեզնից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․Լույսեր մեջ մնաս, Դավիթ ջան․․»։

Վարդանյանը 1989թ. հունվարից մայիսը բանտարկված է եղել «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ։ 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետ։

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ ԱԺՄ խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱԺՄ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺՄ խմբակցության անդամ։ ԱԺՄ անդամ։

2000-2003 թթ. եղել է Պետական գույքի կառավարման նախարար։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ