Ավելին 4 տարի առաջ - 12:50 27-05-2022

Իլոն Մասկին մեղադրում են խոշոր խարդախության մեջ

Tesla-ի և SpaceX-ի ղեկավարի կողմից Twitter-ի բոլոր բաժնետոմսերի ձեռքբերումից հետո սոցցանցի բաժնետերերը դատական ​​հայց են ներկայացրել նրա և Twitter-ի դեմ, հաղորդում է CNBC լրատվական կայքը։

Ներկայացված կոլեկտիվ հայցում Twitter-ի բաժնետերերը պնդում են, որ Մասկը միտումնավոր մանիպուլացրել է շուկան և «քաոսային» գործարք հրահրել: Մասնավորապես, հայցվորները վստահ են, որ սոցցանցում սպամ օգտահաշիվների քանակի ստուգումը սկսվել է միայն գինը առնվազն 11 միլիարդ դոլարով նվազեցնելու կամ միլիարդատիրոջ համար անշահավետ գործարքից ամբողջությամբ հրաժարվելու առիթ ստեղծելու համար։

Բացի այդ, Մասկը շատ ուշ է հայտարարել ընկերության բաժնետոմսերի 5%-ի սեփականատերը լինելու մասին։ Հետաձգելով անհրաժեշտ տեղեկատվության բացահայտումը, Մասկը ֆինանսական օգուտ է քաղել։ Հայցում ասվում է, որ Մասկը Twitter-ի բաժնետոմսեր է գնել՝ տիրապետելով ընկերության վերաբերյալ ներքին տեղեկատվության, որը ստացել է խորհրդի անդամների ու սոցցանցի ղեկավարների հետ մասնավոր զրույցներում։

Ավելի վաղ Gazeta.Ru-ն գրել էր, որ Իլոն Մասկին հաջողվել է Twitter սոցցանցի գնման համար հավաքագրված գումարը հասցնել 33.5 միլիարդ դոլարի: Գործարարը նաև դիմել է ներդրողներին և վստահեցրել, որ պատրաստվում է ավարտին հասցնել գործարքը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ