Սպորտ 4 տարի առաջ - 14:52 24-05-2022

«Միլանի» գլխավոր մարզչի չեմպիոնական մեդալը գտնվել է

Ինչպես հայտնի է, «Միլանի» չեմպիոնական տոնախմբության ընթացքում գողացել էին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի մեդալը։

Մարզիչը խնդրել էր վերադարձնել մեդալը, քանի որ այն իր կարիերայում միակն է։

Այսօր՝ մայիսի 24-ին, Իտալիայի ոստիկանությունը հայտնել է, որ մեդալը գտնվում է իրենց վերահսկողության տակ։ Ռեջո-Էմիլիա քաղաքից երեք 20-25 տարեկան երիտասարդներ ոստիկանության բաժին են բերել մեդալը և հայտնել, որ այն գտել են խաղադաշտի տարածքից, տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը։

Մինչև մեդալի ի հայտ գալը, Ա սերիան պաշտոնապես տեղեկացրել էր, որ Պիոլիին նոր մեդալ կտրամադրվի։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան