Սպորտ 4 տարի առաջ - 14:42 23-05-2022

«Միլանի» գլխավոր մարզչի մեդալը խաղադաշտում գողացել են

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Միլանը» 3։0 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»։ Այդ հաղթանակի շնորհիվ միլանյան ակումբը 11 տարի անց հռչակվել է Իտալիայի չեմպիոն։

Հանդիպումից անմիջապես հետո կայացել է ոսկե մեդալների և չեմպիոնական գավաթի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Տոնախմբության ընթացքում երկրպագուն գողացել է «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի մեդալը։

Մարզիչը, խոսելով այդ մասին, ասել է. «Իմ մեդալը գողացան հենց վզիցս։ Ինչ-որ մեկն աննկատ քաշեց և հանեց այն։ Դիմում եմ խնդրանքով, որպեսզի վերադարձնեն այն, ես այլ մեդալ չունեմ»,- Պիոլիի խոսքերն է մեջբերել «Football Italia»-ն։

Հատկանշական է, որ 56-ամյա մասնագետի մարզչական կարիերայում այդ մեդալը միակն է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին