Արտաքին 4 տարի առաջ - 14:42 23-05-2022

ՌԴ-ի կողմից նեոնացիստներ են կռվել. Գերմանական հետախուզություն

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը գաղտնի զեկույց է պատրաստել Ուկրաինայում պատերազմին Ռուսաստանի կողմից աջ ծայրահեղական և նեոնացիստական ​​խմբավորումների մասնակցության մասին։ Փաստաթղթի բովանդակության մասին, որն ուղարկված է գերմանական գերատեսչություններին, մայիսի 22-ին հաղորդել է Spiegel թերթը։

Զեկույցում հիշատակվում են «Ռուսիչ» և «Կայսերական լեգեոն» («Ռուսական կայսերական շարժում» կազմակերպության ստորաբաժանում) անվանումներով խմբերը, որոնք մասնակցել են Դոնբասի պատերազմին դեռևս 2014թ.: Այն մասին, որ «Ռուսիչը» մասնակցում է 2022 թվականի պատերազմին, ապրիլին գրել էին ԶԼՄ-ները:

«Կայսերական լեգեոնի» ղեկավար Դենիս Գարիևը վիրավորվել է 2022 թվականի պատերազմի ընթացքում, իսկ նրա տեղակալը, ինչպես պնդվում է, մահացել է։ Գարիևը գլխավորում է Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես գործող կազմակերպությունը՝ «Պարտիզան» մարտավարական և կրակային պատրաստության կենտրոնը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ այդ խմբավորումների հետ ռուս զինվորականների համագործակցությունը անհեթեթ է դարձնում Ուկրաինայի «դենացիֆիկացիայի» գաղափարը, որը հռչակվել է որպես պատերազմի նպատակներից մեկը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել