Արտաքին 5 տարի առաջ - 20:52 18-08-2021

Թալիբները պայթեցրել են Մազարիի արձանը, որը նրանց դեմ կռվել է 90-ականներին

Թալիբները պայթեցրել են Աբդուլ Ալի Մազարիի արձանը, որը 1990-ականներին Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ կռվել է թալիբների դեմ: Հուշարձանը տեղադրված էր Բամիանում: Արձանի ոչնչացման մասին հայտնել է Եվրոպայում բնակվող պակիստանցի իրավապաշտպան Սալիմ Ջավեդը:

«Հաստատվել է, որ Մազարիի արձանը պայթեցվել և վանդալիզմի է ենթարկվել երեկ երեկոյան՝ անմիջապես «համաներման» և բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները հարգելու մասին թալիբների ներկայացուցչի հավաստումից հետո: Ա.Մազարին 2016 թվականին Աֆղանստանի կառավարության կողմից արժանացել է «Ազգային միասնության նահատակի» կոչմանը՝ երկրի բոլոր էթնիկ խմբերի հավասար իրավունքների համար պայքարելու համար», - գրել է Ջավեդը Twitter- ում:

Նա հավելել է, որ 1995 -ին թալիբները Մազարին հրավիրել են Քաբուլ՝ իբր խաղաղ բանակցությունների, ապա սպանել են նրան և ցած նետել ուղղաթիռից:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը