Արտաքին 4 տարի առաջ - 22:45 22-05-2022

Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր է 15-20 տարի հետո․ Ֆրանսիա


ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է ձգվել մինչև «15 կամ 20 տարի», կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնեն։

Փարիզի «Ռադիո J» հրեական ռադիոկայանի հետ զրույցում Կլեման Բոնեն ասել է. «Մենք պետք է ազնիվ լինենք: Եթե դուք ասում եք, որ Ուկրաինան կմիանա ԵՄ-ին վեց ամսից, մեկ կամ երկու տարուց, դուք ստում եք: Գուցե դա տեղի ունենա 15 կամ 20 տարի հետո, դա շատ ժամանակ կպահանջի»:

«Եթե ուկրաինացիներին ասենք՝ բարի գալուստ Եվրամիություն, բայց դուք պայմանագիրը մինչև վերջ չեք կարդացել, տողատակում ասվում է. դա կլինի 15 տարի հետո, ապա կարծում եմ՝ մենք հիմք կստեղծենք ուկրաինացիների մի ամբողջ սերնդի հիասթափության համար»,- հավելել է Բոնեն։

Նախարարը կրկնել է նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ ստեղծել նոր «եվրոպական քաղաքական համայնք», որը կներառի Ուկրաինան։ «Սա չի խանգարի ԵՄ հետագա անդամակցությանը»,- ասել է Բոնեն։

Մակրոնի՝ «Եվրոպական քաղաքական համայնք» ստեղծելու նախաձեռնությունը պետք է քննարկվի հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել