Արտաքին 4 տարի առաջ - 17:58 22-05-2022

Apple-ի թևնոցը ոստիկանությանն օգնել է հայտնաբերել հանցագործին

ԱՄՆ-ում Պորտլենդի ոստիկանությունը կրկնակի կողոպուտի մեջ կասկածվողին ձերբակալել է Apple AirTag-ի շնորհիվ, հաղորդում է Apple Insider-ը։

Նշվում է, որ Ջասթին Ջոնսթոն անունով տղամարդը, ատրճանակով սպառնալով գումար է պահանջել Պորտլենդի խանութներից մեկի աշխատակցից։ Կողոպտիչը վերցրել է տուժողի բջջային հեռախոսն ու դրամապանակը, որից հետո փախուստի է դիմել հանցագործության վայրից։

Առաջին կողոպուտից կարճ ժամանակ անց ոստիկանները տուժողի հեռախոսի շնորհիվ հանցագործին հետևել են մինչև Embassy Suites հյուրանոց։ Ձերբակալման փորձի ժամանակ կասկածյալը վազել է հյուրանոց, միացրել հրդեհի ազդանշանը, ներխուժել պատահական համար, վերցրել է տիրոջ իրերն ու ուսապարկը և փախուստի դիմել։ Ուսապարկի տերը ոստիկաններին հայտնել է, որ իր պայուսակին AirTag է ամրացված: Դրա շնորհիվ իրավապահներին հաջողվել է հետևել և ձերբակալել կասկածյալին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել