Արտաքին 3 տարի առաջ - 13:40 01-02-2023

Ալիևն Իրանի ոստիկանությանն ու անվտանգության ուժերին մեղադրել է անգործության մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ մեղադրել է Իրանի ոստիկանությանն ու անվտանգության ուժերին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման հետաքննության հարցում «անգործություն դրսևորելու մեջ»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Թուրքիայի ազգային կրթության նախարար Մահմութ Օզերին և այդ երկրի մեջլիսի պատգամավորների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպամ ժամանակ։

Մահմութ Օզերը ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովի մահվան կապակցությամբ, որը տեղի է ունեցել դեսպանատան շենքում տեղի ունեցած հարձակման ժամանակ։

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների համար՝ նշելով, որ «ահաբեկիչը չեզոքացվել է դեսպանատան մեկ այլ աշխատակցի սխրանքի շնորհիվ», ով կանխել է հարձակումը դեսպանատան մյուս աշխատակիցների վրա։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանն այժմ մանրակրկիտ հետաքննում է այս «ահաբեկչությունը»։ Նա շեշտել է, որ չնայած դեսպանատան շենքում տեղի ունեցած հարձակումը բավականին երկար է տևել, այնուամենայնիվ Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից որևէ լուրջ միջոց չի ձեռնարկվել։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, հունվարի 27-ի առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով սպանվել է դեսպանատան անվտանգության պետը և վիրավորվել են անվտանգության երկու աշխատակիցները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից