Արտաքին 4 տարի առաջ - 17:51 22-05-2022

Դանիայի թագուհի Մարգրեթ II-ը 82 տարեկանում «Ամերիկյան բլուրներ» է նստել

Դանիայի թագուհի Մարգրեթ II-ն իր գահակալության 50-ամյակի միջոցառումների շրջանակում մայիսի 21-ին այցելել է Կոպենհագենի Տիվոլի զվարճանքների այգի, հաղորդում է DR պարբերականը։

82-ամյա թագուհին «Ամերիկյան բլուրներ» է նստել այգու տնօրեն Սյուզան Մերտի հետ, ինչպես նաև «Թռչող ճամպրուկ» կոչվող ատրակցիոն:

Ատրակցիոնները Մարգրեթ II-ի Տիվոլիի այգի այցելության ոչ պաշտոնական ժամանցային մասն էր: Պաշտոնական ծրագրում ընդգրկված էր Մնջախաղի թատրոնի բալետը և պատվավոր ծառատունկ։
Թագուհու այցի կապակցությամբ այգու համույթը հատուկ նրա գահակալության 50-ամյակի կապակցությամբ գրված քայլերգ է նվագել։

Զբոսայգում շրջագայության վերջում թագուհի Մարգրեթ II-ը մոտ 100 հյուրերի մասնակցությամբ թեյախմության ժամանակ մի կտոր տոնական տորթ է համտեսել:

Մարգրեթ II-ը Դանիան ղեկավարում է 1972 թվականից։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել