Ներքին 5 տարի առաջ - 21:01 18-05-2021

Նախարարության ուշագրավ ծախսերը. որքան է նստել հարկատուների վրա Covid-ի դեմ պայքարը

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության իր ծրագրում որոշ փոփոխություններ է իրականացրել:

Պալատը մտադիր է ստուգել Առողջապահության նախարարության կողմից նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Եվ այդ ֆոնին նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից իրականացված ծախսերի հաշվետվություն: Փաստաթուղթն ընդգրկում է 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Եվ այսպես՝

1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 2.990.516.249
2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 944.091.534
3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 32.401.889
4 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 19.309.746
5 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 1.423.540.261
6 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 44.900.114
7 Բժշկական կենտրոնների վերանորոգում 52.343.206
8 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 87.299.220
Հանրագումար 5.594.402.219

2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նախարարությունը որպես պարգևավճար հատկացրել էր 954 504 059 դրամ: Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմել են 4 945 270 160 ՀՀ դրամ:

Ի դեպ, Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1 հիվանդի բուժման համար պետության կողմից բժշկական հաստատություններին տրամադրվող գումարի չափի տարբեր շեմեր են քննարկվում։ Ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ կառավարությունն իրականում 1 պացիենտի բուժման համար 750.000 դրամ է փոխանցում բուժհաստատությանը, սակայն լիարժեք բուժումը կատարվում է 250.000 դրամի սահմաններում։ Բնական է,որ կառավարությունից չեն շտապում որևէ կերպ հերքել կամ հաստատել վերը նշվածը:

Ուշագրավ է նաև Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների ցանկը որոնք պետական բյուջից միլիոններ են ստանում՝ քովիդի դեմ պայքարի համար:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի