Ներքին 4 տարի առաջ - 16:04 20-05-2022

Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառը շինաշխատանքները պատշաճ չիրականացնելն է. պարզաբանում

Այսօր՝ վաղ առավոտյան, Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի ունեցած ճանապարհահատվածի փլուզման պատճառն այն է, որ «Սահակյանշին» շինարարական կազմակերպությունը, որը պատասխանատու էր ճանապարհի շինարարական աշխատանքները պատշաճ իրականացման համար, թերացել է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:

«Այժմ փորձում ենք գնահատել, թե որքան վնաս է հասցվել: ԱԻՆ-ի հետ մեր մասնագետները փորձում են հասկանալ՝ հետագայում փլուզման հավանականությւոնը որքան է: Շինարարը պարտավոր էր այդտեղ ամրակայման աշխատանքներ իրականացնել, ընդ որում երկար ժամանակ էր պարտավորված: Դեռ անցյալ տարվանից ճանապարհի երթևեկելի հատվածի մեկ կողմը փակ էր»,- ասել է Լևոն Սարդարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 06:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից