Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:10 20-05-2022

Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Մայիսի 20-ին` ժամը 06:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։