Մամուլ 4 տարի առաջ - 08:33 19-05-2022

Փրկությունը դրսում է տեսնում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահի հետ ի սկզբանե նախատեսված չի եղել, ինչի մասին է վկայում այն փաստը, որ նախօրոք հայտարարված օրակարգում նշված է եղել Պուտինի՝ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների հետ հանդիպումների մասին, իսկ Հայաստանն այդ շարքում չի եղել: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ կայացել է նաեւ Փաշինյան-Պուտին հանդիպում։ Ռուսական կողմը հայտարարեց, որ Փաշինյանն է հանդիպում խնդրել։
Ներհայաստանյան անհանգիստ այս օրերին Փաշինյանը փորձում է ցուցադրել, որ ինքն աջակցութուն ունի ե՛ւ Ռուսաստանից՝ ՌԴ նախագահի հետ հաճախ է հանդիպում, հեռախոսազրույցներ ունենում, ե՛ւ Եվրոպայից։ Դրա ապացույցն էր ուղեւորությունը Նիդերլանդներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի երեկ արած հայտարարությունը, թե իրենք «հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին եւ վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին», ինչը կարելի է անգամ մեր ներքին կյանքին միջամտություն դիտել։ Չնայած գործադրված ջանքերին, Փաշինյանի պլանը մասամբ չաշխատեց․ Պուտինի հետ հանդիպումից ժամեր անց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի շուրթերով շտապեցին հայտարարել, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքին գործերին:

Ի դեպ, իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն ընկճված է եղել եւ կառավարական առանձնատանն անընդմեջ մարդ է ընդունել՝ ուժային կառույցների ղեկավարներին, իր թիմակիցներին։ Իսկ երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել