Արտաքին 4 տարի առաջ - 15:22 18-05-2022

Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Լեոնիդ Սլուցկին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) պատգամավորները ձայների մեծամասնությամբ Պետդումայում խմբակցության ղեկավար են ընտրել Լեոնիդ Սլուցկիին։ Այս մասին հաղորդվում է կուսակցության Telegram ալիքում։

Պետդումայում միջազգային հարաբերությունների հարցերի կոմիտեի նախագահ Սլուցկին ապրիլի 6-ին կորոնավիրուսային վարակի հետևանքով կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահից հետո ժամանակավորապես կատարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պարտականությունները: Երեկ Պետդուման արտահերթ դադարեցրել է Ժիրինովսկու պատգամավորական լիազորությունները։

Հաղորդվում է, որ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության գերագույն խորհուրդը նոր առաջնորդին կորոշի մայիսի 27-ին կայանալիք համագումարում։

Սլուցկին Պետդումայի պատգամավոր է 2000 թվականից, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, 2016 թվականից նա զբաղեցնում է միջազգային հարաբերությունների հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնը։

2018-ին պատգամավորը հայտնվել է սկանդալի կենտրոնում. BBC-ի ռուսական ծառայության թղթակից Ֆարիդա Ռուստամովան, «Դոժդ» հեռուստաալիքի պրոդյուսեր Դարիա Ժուկը և RTVi-ի լրագրողուհի Եկատերինա Կոտրիկաձեն Սլուցկիին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ