Արտաքին 4 տարի առաջ - 18:46 01-06-2022

Սլուցկին հույս ունի, որ արդեն հուլիսին Դոնեցկը, Լուգանսկը և Խերսոնը կմտնեն ՌԴ կազմի մեջ

ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվեն կարող է տեղի ունենալ արդեն հուլիսին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Չեմ բացառում, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հուլիսին, չեմ կանխատեսի, թե որտեղ դա տեղի կունենա, բայց ենթադրում եմ, որ ազատագրված տարածքները հանրաքվեն կանցկացնեն քիչ թե շատ միաժամանակ: Դա տրամաբանական կլինի։ Հույս ունեմ, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հուլիսին»,- ասել է Սլուցկին։

Այսօր ավելի վաղ «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը պնդել էր, որ «ինքը կասկածներ չունի», որ Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչները հանրաքվեին կողմ կքվեարկեն Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն։

Սլուցկին իր հայտարարության մեջ Զապորոժիեն չի հիշատակել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից