Արտաքին 5 տարի առաջ - 19:59 18-07-2021

ԴԺՀ-ում մեկնաբանել են Դոնեցկը գրոհելու մասին ամերիկացիների ծրագրերի վերաբերյալ Սաակաշվիլիի խոսքերը

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության Ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի խոսքերը՝ ամերիկյան զինված ուժերի կողմից Դոնեցկը գրոհելի ծրագիր մշակելու մասին։ Այս մասին հայտնում է «KP» - ն:

Բասուրինը նշել է, որ չի լսել ծրագրերի մասին, որոնք կարող են նման լինել Սաակաշվիլիի կողմից նշված ծրագրերին: Բայց նա խոստովանել է, որ դա կարող է տեղի ունենալ, և ծրագիրը կարող է պսակվել հաջողությամբ՝ ԴԺՀ-ի և նրա զինված ուժերի թուլության պատճառով:

«Սկզբունքորեն, այդ ժամանակ նրանք որոշ շանսեր ունեին: Ինչու նրանք դա չարեցին, ես չգիտեմ», - ասել է Բասուրինը:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը հրաժարվել է ծրագրից ՝ ավելորդ ինքնավստահության և «արյան վախի» պատճառով:

Ավելի վաղ Սաակաշվիլին ասել էր, որ ԿՀՎ նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսը 2014 թվականին իրեն Դոնեցկը գրավելու ծրագիր է առաջարկել: Իբր տեղեկությունները ամերիկյան հետախուզության աշխատակիցը նրան կարճ հաղորդագրությամբ է ուղարկել: Դրանից հետո Սաակաշվիլին այդ հաղորդագրությունն ուղարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, բայց նա չի արձագանքել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու