Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:33 17-05-2022

Մոսկվան չի աջակցում ցուցարարին իշխանափոխության հարցում

ՀՀ վարչապետի Մոսկվա այցից հետո ցուցարարների նկատմամբ ճնշումներն ավելի մեծ թափ են ստացել։ Մայիսի 17-ին բերման է ենթարկվել 414 քաղաքացի։ Ենթադրելի է, որ ինչ-որ բան ոգևորել է ՀՀ իշխանություններին։ Եթե համադրենք նախընթաց իրադարձությունները, ապա ենթադրելի է, որ այդ ոգևորության աղբյուրը Մոսկվայում նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումն է։

Այս ենթադրությունը հիմնավորվում է հետևյալ կերպ։ Ցույցերի կազմակերպիչներից մի քանիսը հրապարակավ հայտարարել են ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու ջատագովության մասին։ Չնայած վաղուց պարզ էր, որ ՌԴ-ն չի միջնորդելու իշխանափոխությանը, բայց ցույցերի կազմակերպիչները կարող էին, թյուրիմացաբար հուսալ, որ ՀՀ-ում իշխանափոխության հարցում ՌԴ-ն, այնուամենայնիվ, կգնահատի իրենց «նվիրվածութունը» և կաջակցի իշխանափոխությանը, ինչպես 2018-ին։Այդ հույսերը վերջնականապես փշրեց այսօրվա բռնաճնշումների մեծ ալիքը։ Այսօրվա աննախադեպ զանգվածային բռնաճնշումներից հետո գրեթե բոլորը հասկացան, որ Մոսկվան լիակատար աջակցում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունը պահելու հարցում։ Պարզ ասած՝ Կրեմլում նստած մարդը ցույց տվեց, որ թեև ընկերաբար է վերաբերվում որոշ ցուցարարների, բայց այսօր չի կարող աջակցել նրանց իշխանափոխության հարցում։ Այս դիրքորոշումը հաստատել են նաև ռուսական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այս իրավիճակում ցուցարարն ունի երկու ճանապարհ։ Առաջինը՝ հավաքել վրաններն ու գնալ տուն, հայտարարելով, որ փոխում են մարտավարությունը և թևակոխում պայքարի երկարատև փուլ։ Այսպես ցույցերի առաջնորդները չեն փոխի իրենց աշխարհաքաղաքական դիրքորոշումը, ցույց կտան, որ հարգում են Մոսկվայի որոշումը և կսպասեն մինչև այնտեղից դրական ազդակ ստանան։ Իսկ եթե չստանա՞ն...

Երկրորդ ճանապարհը փշոտ է, բայց ազնիվ։ Եթե Մոսկվան չի աջակցում ընդդիմությանն իշխանափոխության հարցում, ապա ընդդիմությունը կարող է վաղն իսկ փոխել աշխարհաքաղաքական սլաքները և հրապարակավ ասել, որ Հայաստանի անկախության ջատագով է, բարձրացնել ՀՀ-ի՝ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման և ՀՀ-ի ՆԱՏՕ մտնելու հարցեր։

Ցուցարարն այսպիսի շրջադարձից հետո հանրային և միջազգային լայն աջակցություն կարող է ակնկալել։ Իսկ եթե ընդդիմությունը դատապարտի Ռուսաստանի ագրեսիան և ուկրաինացի ժողովրդի հանդեպ ՌԴ զորքերի կատարած հանցագործությունները, ապա, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ավելի շուտ, քան սպասում էին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան