Ներքին 4 տարի առաջ - 09:13 17-05-2022

Ադրբեջանցիները էլեկտրասյուներ են տեղադրում, իսկ խաղաղապահները տեղում ապահովում են նրանց անվտանգությունը. Ժիրայր Սեֆիլյան

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բերձորի միջանցքում գտնվող Աղավնո գյուղում ադրբեջանցիները էլեկտրասյուներ են տեղադրում, իսկ այսպես կոչված ռուսական խաղաղապահները տեղում ապահովում են նրանց անվտանգությունը։

Թշնամին արագացված տեմպերով ավարտում է Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային Կոռնիձոր-Լիսագոր ճանապարհի շինարարությունը, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությամբ նախատեսված էր ավարտել 3 տարվա ընթացքում։

Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի պարտության ու պարտվողականության և Արցախի հանձնման երաշխավոր Ռուսաստանի ազդեցության գահավիժող անկումը մեր տարածաշրջանում, Նիկոլ Փաշինյանի կառավարության գիտությամբ ու համաձայնությամբ շտապում է օր առաջ փակել Բերձորի միջանցքը և տեղահանել Աղավնո գյուղի հայ բնակիչներին։

Եթե մեր ժողովուրդը շարունակի հապաղել և չմոբիլիզացվի Փաշինյանի դավաճանական կառավարությանը ու հրապարակներում Մոսկվայի հրահանգով դիմադրություն բեմադրող նախկին դավաճաններին ասպարեզից հեռացնելու և ազգային անցումային կառավարություն ձևավորելու նպատակով, ապա կորուստները ևս կշարունակվեն։

Այսպիսի ընթացքը շուտով մեզ կհասցնի անդառնալիության կետին։
Ժամանակ չունենք, թշնամին մեր տուն է մտել»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու