Մամուլ 4 տարի առաջ - 07:32 17-05-2022

Ինչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է․

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին։ Նա մանրամասն տեղեկատվություն է պահանջել փողոցային բողոքի ակցիաների ընթացքի, այդ իմաստով օպերատիվ իրավիճակի ու հնարավոր զարգացումների հետ կապված, հարցրել է, թե որքանո՞վ է իրավիճակը վերահսկելի և որքանո՞վ են ուժերը բավականացնում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ուժայինները պատասխանել են, թե այս պահին իրավիճակը վերահսկելի է, սակայն ամեն վայրկյան կարող են ուժերը չբավականացնել, և վիճակը դուրս գա վերահսկողությունից։
Նրանք առանձնահատուկ անհանգստություն են հայտնել, որ ակցիաների մասնակիցների մեջ շատանում է քաղաքականապես չեզոք մարդկանց թիվը, որոնք ոչ մի քաղաքական շրջանակի չեն հարում։ Նաև զեկուցել են, որ նկատելի է ուսանողության ակտիվությունը, երիտասարդների թիվը հավաքներին ու երթերին մեծանում է, ինչը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ։ Ուժային կառույցների ղեկավարներն ասել են, որ իրենց կառույցներում ևս արդեն դժգոհություններ են հասունանում, հատկապես ոստիկանության օղակում նյարդերը գերլարված են, և ոստիկանների մոտ կան ծառայությունը ոչ բավարար իրականացնելու տրամադրություններ։
Քննարկվել են իրավիճակը մեղմելու համար համակարգի աշխատողներին, առավել ևս հրամանատարական կազմին և առանձնակի նվիրումով ծառայողներին խրախուսելու տարբերակները։ Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ ոստիկանները պարգևավճար են ստանալու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում