Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հաշվետու ժամանակում գերատեսչությունները ներկայացնում էին նախորդ շաբաթվա հաշվետվությունը։ Հանձնարարականներ տալու ընթացքում քաղաքաքապետ Հրաչյա Սարգսյանին ներկայացվեց հաշվետվություն Երևանյան լճի մաքրման աշխատանքների մասին։
Գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետին հաշվետու ժամանակում ներկայացրին Աբովյան պուրակի աշխատանքների մաքրման հետ կապված տեղեկատվություն։
«Կազմակերպությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, բայց այն դեռևս մաքրության գնահատման փուլում է, բայց կարծում եմ՝ այս շաբաթվա ընացքում կվերսկսկեն աշխատանքները»։
Քաղաքապետը հարցրեց, որ ֆինանասական միջոցների հատկացման համար արդյո՞ք գրություն գրվել է, որին ի պատասխան՝ գերատեսչության ղեկավարը հարցրեց, թե արդյո՞ք զեկուցագիր պետք է գրել։ Երևանի պետական կոնսերվատորիայի դիմացի պուրակի ոռոգման աշխատանքների համար մրցույթ է հայտարարվել, որը քաղաքապետի հանձնարարականով հետաձգվեց ևս մեկ շաբաթով։ Շինարարության և բարեկարգման հսկողության ծառայությունից ասացին, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կարգավորման հիմնանորոգման շինարարական աշխատանքներ են ընթանում․
«Մայիսի 13-ից մեկնարկել են շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են բնականոն հունով, իրականացվել են տարածքի մաքրման աշխատանքներ։ Մի փոքր խնդիր ունեինք, քանի որ այդ տարածքում անտուն մարդիկ են տեղավորվել, դիմել ենք ոստիկանությանը, որպեսզի իրենց հանեն այդտեղից»։ Երևան տրատպորտ ՓԲԸ-ն ասաց, որ ընդունվել են որոշումներ արհեստանոցների պատերի շարման համար։ Մեքենաների անվադողերի լվացման, խախտումների արձանագրումը տրամադրվում է պլանշետներով. «Թվով 45 խախտման արձանագրություն կազմվել է տեղում»։
Քաղաքապետ ասաց. «Ես առաջարկում եմ՝ ում արձանագրություն ենք գրել, նույն տեղն անընդհատ գնանք, իրենք 200 հազար դրամ փող են տալիս, բայց դրանից հետո վստահ չեմ, որ տուգանքը վճարելուց հետո պատշաճ ձևով են անում կահավորումը»։ Շաբաթօրյակի հետ կապված՝ քաղաքապետը վարչական շրջանների բոլոր ղեկավարներին հորդորեց լինել ակտիվ. «Պետք է պատշաճ իրականացնել շաբաթօրյակը, որ կարողանանք պատշաճ որակի մայրաքաղաք ունենալ։ Շատ փոքր է շաբաթօրյակի արդյունքը։ Գիտեմ, որ հանձնարարական կա, որ աղբահանության հետ կապված տուգանքներն էականապես մեծացվեն և խստացվեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։