Ներքին 4 տարի առաջ - 11:17 16-05-2022

Ալեն Սիմոնյա՞նն է Վահե Ղազարյանին ցուցում տվել ավտոերթերի մասնակիցների նկատմամբ կոշտ մեթոդներ կիրառելու

Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքից հետո իշխանությունները ջղաձգումների մեջ են։ Որպես հետևանք՝ ջղաձգումների մեջ են նաև իշխանության քարոզչամեքենա հանդիսացող կայքերը։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահ Ամեն Սիմոնյանին ու պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող կայքը նախօրեին հրապարակում էր արել, ըստ որի՝ Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարական է տրված, որ այսօրվանից ընդդիմության երթերի մասնակից մեքենաներին բերման ենթարկեն տուգանային հրապարակ և պահեն այնտեղ շատ երկար։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության աշխատակիցներին հանձնարարվել է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները, այդ թվում՝ մեքենաների կոշտ քարշակումը։

Նշենք, որ մինչ այս ոստիկանությունը բավական օրինապահ մոտեցում էր դրսևորում ավտոերթերի մասնակցների նկատմամբ, մինչ այս ավտոերթերի մասնակիցներին բերման ենթարկելու դեպքեր չէին արձանագրվել։ Արդյո՞ք այս հրապարակումը Ալեն Սիմոնյանի անուղղակի ցուցումն էր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ ցուցարարների նկատմամբ առավել կոշտ մեթոդների կիրառման անցնելու համար։

Հատկանշական է, որ այսօր վաղ առավոտից արդեն ճանապարհային ոստիկանությունը բավական կոշտ մեթոդներ է կիրառում ու երթերի մասնակից մեքենաներին բերման ենթարկում տուգանային հրապարակ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը