Ներքին 4 տարի առաջ - 11:16 16-05-2022

Ոստիկանությունը անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Արտակ Զաքարյան

«Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա նշել է. «Տղերք ջան, շատ քիչ ժամանակ է մնացել: Ինչների՞դ է պետք. ձեր դեմքերը, գործողությունները, խոսքերը` ամբողջը ֆիքսվում է: Արժե՞ արդյոք թրքահպատակ, դավադիր Նիկոլի կործանարար իշխանությունը պահելու համար վաղն ամոթով մնալ ընտանիքի ու ընկերների մոտ:
Ոստիկանությունն իրավունք չունի խառնվել քաղաքական գործողություններին, առավել ևս` խոչընդոտել նրա օրինական ընթացքը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:
Որոշ վայրերում ոստիկանները կանգնեցրել են ավտոերթը եւ սկսել են ուժ կիրառելով ավտոմեքենաներից հանել վարորդներին ու բերման ենթարկել։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»