Ներքին 4 տարի առաջ - 15:46 15-05-2022

Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ «ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար. Ա. Իշխանյան

«Մեր պատանեկության, երիտասարդության տարիներին՝ բակում, փողոցում, դպրոցում, համալսարանում, արհամարհրված էին բոլոր տեսակ մատնիչ-բանսարկուները, որոնց անվանում էինք «գործ տվողներ», «ստուկաչներ»։ Ամոթ էր նույնիսկ նրանց բարևելը, էլ ուր մնաց ընկերություն անելը։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Մեր պատանեկության, երիտասարդության տարիներին՝ բակում, փողոցում, դպրոցում, համալսարանում, արհամարհրված էին բոլոր տեսակ մատնիչ-բանսարկուները, որոնց անվանում էինք «գործ տվողներ», «ստուկաչներ»։ Ամոթ էր նույնիսկ նրանց բարևելը, էլ ուր մնաց ընկերություն անելը։Այո՛, ապրում էինք ԽՍՀՄ-ում, բայց հասարակությունը խիստ բացասական էր վերաբերվում 1937թ․ մատնիչ-բանսարկուներին։
Եվ ով կմտածեր, որ մեր երազած անկախ Հայաստանում, իշխանությունների խրախուսմամբ, սնկի պես կաճեն, կբազմանան տարբեր բանսարկու-մատնիչ-ստուկաչ-գործ տվողներ։ Նրանց շարքերում են ուսանողներ, իրենց քաղ․հասարակություն կոչող ստահակներ։ Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ « ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար։
Սա կոչվում է բարքերի անկում»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»