Արտաքին 4 տարի առաջ - 17:37 14-05-2022

Ֆինլանդիայի նախագահը անձամբ է հաղորդել Պուտինին ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի մտադրության մասին

Ֆինլանդիայի նախագահ Սաուլե Նիինիստեն զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտնել նրան, որ երկիրը մտադիր է առաջիկա մի քանի օրվա ընթացքում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Այս մասին հաղորդում է Ֆինլանդիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում Նիինիստեն բացատրել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի գործողությունները մեծացրել են Ֆինլանդիայի անհանգստությունը իր անվտանգության վերաբերյալ, ինչի կապակցությամբ որոշում է ընդունվել սկսել դաշինքին անդամակցելու ընթացակարգ։ Միաժամանակ, Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ կշարունակի կառուցել բարիդրացիական հարաբերություններ «պատշաճ և պրոֆեսիոնալ կերպով»։

Պուտինը, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում վստահություն է հայտնել, որ Ֆինլանդիայի անվտանգության որևէ սպառնալիք գոյություն չունի, և որ «ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի»։ Պուտինը զգուշացրել է Նիինիստեին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը կարող է բացասաբար անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի