Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:15 13-05-2022

Սա տեսակի պայքար է՝ ընդդեմ նիկոլիզմի

Երեկ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման իրավապահները ձերբակալեցին քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Առիթը իշխանական կայքերից մեկով տարածված մի ձայնագրություն էր, որտեղ իբրև թե Չալաբյանը կաշառք է առաջարկում Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ ոմն Թոռնիկի, որ նա փողոց ուսանողների բերի ցույցերի։ Ու իրավապահները շինծու այդ ձայնագրության հիման վրա ձերբակալում են Չալաբյանին ու մի կնոջ, որը միայնակ մայր է, բայց ոչինչ չեն անում Թոռնիկ անունով այդ երիտասարդի հետ, որը փաստացի օգտագործվել է որպես «գործ սարքող» այս իշխանությունների կողմից ու «փուռը տվել» ընդդիմադիր գործչին։

Չալաբյանին չճանաչողները համացանցում գրառումներ են կատարում նրա տեսակի մասին՝ հիշեցնելով, որ Ավետիք Չալաբյանը իսկական հայրենասեր, մարդկային բարձր արժեքներ կրող, իր պետությանն ու ժողովորդին նվիրված անձնավորություն է։ Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը։ Նա մարդու այնպիսի տեսակ է, որի վերաբերյալ կա՛մ վատը պետք է ասել, իսկ վատը հնարավոր չէ ասել առանց հայհոյելու, կա՛մ ոչինչ չասել՝ զուտ հերթական քաղբանտարկյալը չդառնալու համար։ Փաշինյանի մարդկային որակների մասին դեռ չենք լսել որևէ սթափ մեկից մի դրական գնահատական։ Որպես երկրի ղեկավար՝ նրա տեսակի մասին էլ չխոսենք, որպեսզի, ինչպես ասացի, քրեական հետապնդման առարկա չդառնանք։ Բավական է լսել ընդդիմության հանրահաավքներին հնչող ելությները ու ժողովրդի արձագանքը նրա մասին՝ դավաճանից մինչև ստահակ, կապիտուլյանտ, անգրագետ, փնթի, բանսարկու, շանտաժիստ, հայրենավաճառ, անգամ մարդասպան և այլն, ու կարելի է պատկերացում կազմել նրա մարդկային տեսակի, էության մասին։

Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բռնել տալիս հենց Ավետիք Չալաբյանի նման դեմքերին։ Որովհետև նրա համար մերժելի են հայրենասերի, գրագետի, պրոֆեսիոնալի, պետական մտածողությամբ գործիչների տեսակը։ Սա տեսակի պայքար է նիկոլիզմի ու Չալաբյան Ավետիքի պես մարդկանց միջև։ Նիկոլը փորձում է ոչնչացնել չալաբյանական տեսակին, որպեսզի այս հողի վրա մնան միայն ինքն ու իր նմանները․․․ և թուրքերն ու ադրբեջանցիները։ Այնպես որ, հայ ժողովուրդը հիմա իր գոյության կռիվն է տալիս Նիկոլի դեմ։ Նախ պետք է հաղթահարել նիկոլիզմն ու հաղթել Նիկոլին երկրի ներսում, հետո պայքարել թուրքի ու թրքացման դեմ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել