Ներքին 4 տարի առաջ - 12:05 13-05-2022

Օգանովսկին հրաժարվել է փաստաբանի ծառայությունից

Ինչպես հայտնի է, մայիսի 10-ին Ստեփանակերտի կենտրոնում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։ Կասկածյալը, ով Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է (Օգանովսկի), ձերբակալվել է։

Արցախի քննչական կոմիտեից Oragir.news-ին հայտնեցին, որ քրեական գործով կասկածյալը ձերբակալման պահին հրաժարվել է փաստաբանի ծառայությունից:

Նշենք, նաև որ Կարապետյանի ձերբակալման 72 ժամը լրացել է։ Հարցին, թե քննչական մարմիրը կալանքի միջնորդություն ներկայացրե՞լ է դատարան, ՔԿ-ից պատասխանեցին, որ նախաքննության մարմնի կողմից տեղեկատվություն կտարածվի դատավարական գործողության վերաբերյալ որոշումը ստանալուց հետո անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ Արցախցի Վերածննդի հրապարակում մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին Կարապետյանի հետ, որից հետո վերջինս կրակոցներ էր արձակել ու վնասել երիտասարդների ավտոմեքենայի դուռը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին