Ներքին 4 տարի առաջ - 15:45 23-02-2022

Պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհվածի ընտանիքի մյուս անդամներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի հետևանքով զոհված ընտանիքի մյուս անդամներին:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սարգսյանը նշեց, որ կան դեպքեր, երբ պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն, սակայն այդ ընտանիքը ունի լուրջ հոգեբանական խնդիրներ և չեն ցանկանում, օրինակ` իրենց կրտսեր որդուն ուղարկել զինվորական ծառայության:

«Այս խնդրի մասին տեղեկացրել եմ վարչապետին, քննարկում ենք ունեցել: Վարչապետը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը, որպեսզի քննարկենք և միասին լուծում գտնենք: Ու արդեն մեկ տարի անց գաղափար է ծնվել նման օրենսդրական նախաձեռնության հանդես գանք, որի միջոցով պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքի մյուս անդամները, այն է`պատերազմի ժամանակ զոհվածի որդին կամ եղբայրը կազատվի զինվորական ծառայությունից»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ հիմնական մտահոգությունը եղել է այն, որ այս նախագիծը լուրջ հարված կլինի զինված ուժերին և պաշտպանունակությանը:
«Սա որևէ անվտանգային խնդիր իրենից չի ներկայացնելու: 2022 թվականի ամառային զորակոչին նախատեսվում է, որ այս օրենքի շահառու կլինի ընդամենը 10 քաղաքացի, իսկ ձմռան զորակոչին կլինի 17 քաղաքացի, 2023 թվականի ամառային զորակոչին 11 քաղաքացի, իսկ ձմեռային զորակոչին 14 քաղաքացի»,- ասաց Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ զինակոչիկը կարող է հրաժարվել այդ արտոնությունից և անցնել զինվորական ծառայություն:
Ներկայացված նախագծի ընդունումը, պատգամավորի կարծիքով, կարող է ունենալ սոցիալական եւ հոգեբանական առումով դրական ազդեցություն, արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական եւ իրենց առջեւ ծառացած սոցիալական խնդիրները:
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես առաջարկվում է որպես պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք սահմանել քաղաքացու` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը` անկախ ընտանիքի միակ արու զավակը լինելու հանգամանքից:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան