Ներքին 4 տարի առաջ - 11:44 13-05-2022

13 անձ ապօրինի զրկված է ազատությունից․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս պահին ազատությունից ապօրինի զրկված են.
1. Արամայիս Մխիթարյանը
2. Ազատ Մուրադյանը
3. Ալեքսան Ալեքսանյանը
4. Գոռ Սարգսյանը
5. Գոռ Մաթևոսյանը
6. Տարոն Մանուկյանը
7. Արսեն Մարտոյանը
8. Հոսիկ Սարգսյանը
9. Գերասիմ Վարդանյանը
10. Վելիխան Խլղաթյանը
11. Դավիթ Ավագյանը
12. Ավետիք Չալաբյանը
13. Էմմա Սարգսյան

6 ամիս ապօրինի կալանքի տակ է շարունակում մնալ Նարեկ Մանթաշյանը:

Չեմ կարծում՝ այս մարդկանցից որևէ մեկին կարելի է վախեցնել կամ լռեցնել: Բայց մենք չենք կարող ու չպիտի այս թատրոնի լուռ հետևորդները դառնանք: Ցանկի հաջորդը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը:

Մեր պատասխանը սրան պետք է լինի փողոցներում ու հրապարակներում ավելի վճռական, ավելի մշտական ներկայությունը և փոքրիկ բռնապետի անխուսափելի տապալումը:

Ժամը 16:00-ին Ֆրանսիայի հրապարակում»:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ