Ներքին 4 տարի առաջ - 11:20 11-05-2022

Երևանյան հյուրանոցում կինն ու տղամարդը դանակահարել են իրար

Մայիսի 10-ին՝ ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում անհայտ քաղաքացին դանակահարել է իր ընկերուհուն: Րոպեներ անց երկու տարբեր հիվանդանոցներից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 40-ամյա տղամարդ և 49-ամյա կին: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 18.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա կինը դանակով խփել էր 40-ամյա տղամարդուն, նա էլ խլելով դանակը՝ խփել է կնոջ որովայնին՝ պատճառելով վնասվածքներ:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի