Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:38 10-05-2022

Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել

Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ի ժամը 19:10-ի սահմաններում տեղի է ունեցել հրաձգություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտնել է Արցախի դատախազությունը։

«Այս պահին ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները:

Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար»,- տեղեկացնում են Արցախի դատախազությունից։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան