Արտաքին 4 տարի առաջ - 17:22 07-05-2022

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է ՆԱՏՕ-ի կողմից փոխանցված տեխնիկայի ոչնչացման մասին

Ռուսական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ գիշերը ՌԴ զինված ուժերը Խարկովի մարզի Բոգոդուխով երկաթուղային կայարանի շրջանում հարված են հասցրել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից տրամադրված զինտեխնիկայի մեծ կուտակման վրա, ինչի հետևանքով ոչնչացվել է 48 միավոր տեխնիկա, և զոհվել է 280 ուկրաինացի զինվորական։

Ճեպազրույցում նշվում է նաև, որ Խարկովի մարզում գրավել են երեք ուկրաինական «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռ և «Սմերչ» համազարկային կրակի ինը ականների համակարգ:

Հարվածներ են հասցվել ուկրաինական զորքերի և տեխնիկայի կենտրոնացման հինգ շրջանների, ինչպես նաև Դոնեցկի մարզի Բախմուտ բնակավայրի մոտ գտնվող զինամթերքի պահեստի վրա:

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք: Ուկրաինայի այլ շրջաններում ավիահարվածներ են հասցվել 18 ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել