Արտաքին 4 տարի առաջ - 14:35 07-05-2022

Իտալիայում բռնագրավել են Պուտինի անվան հետ կապվող Scheherazade մեգա-զբոսանավը

Իտալիայի իշխանությունները ուրբաթ օրը որոշել են գործածությունից հանել Scheherazade զբոսանավը անորոշության պատճառով, թե ով կարող է լինել դրա սեփականատերը՝ այն հաղորդագրությունների ֆոնին, որ այն պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է France-Presse-ը։


700 միլիոն դոլար արժողությամբ մեգա-զբոսանավը հետաքննության առարկա է դարձել Իտալիայի ֆինանսական ոստիկանության կողմից: Հետաքննությունը պարզել է Scheherazade-ի պաշտոնական սեփականատիրոջ և «Ռուսաստանի կառավարության նշանավոր ներկայացուցիչների, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո պատժամիջոցների տակ գտնվող այլ սուբյեկտների հետ նշանակալի տնտեսական և գործարար կապերի առկայությունը», ասվում է Իտալիայի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

Դրանից հետո էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Դանիելե Ֆրանկոն հրաման է ստորագրել զբոսանավը բռնագրավելու մասին։ Որոշումը ընդունվել է ներխուժումից հետո ԵՄ պատժամիջոցներին համապատասխան, որոնց պատճառով արդեն բռնագրավվել են այլ թանկարժեք զբոսանավեր: Իտալական ոստիկանությունը հայտնել է, որ ամեն ինչ անում է սեփականատիրոջը պարզելու համար:

Գերմանական Luerssen ընկերության կողմից 2020 թվականին կառուցված 140 մետրանոց զբոսանավն ունի երկու ուղղաթիռային հրապարակ, լողավազան և կինոթատրոն, SuperYachtFan կայքի տվյալներով:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել