Ավելին 4 տարի առաջ - 13:59 07-05-2022

Չինական Lenovo-ն և Xiaomi-ն պատժամիջոցների պատճառով կրճատում են բիզնեսը Ռուսաստանում․ WSJ

Չինական տեխնոլոգիական ընկերությունները, պատժամիջոցների և մատակարարների ճնշման տակ, նվազեցնում են իրենց ներկայությունը ռուսական շուկայում՝ առանց այդ մասին հրապարակայնորեն հայտարարելու, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերաականի զրուցակիցները նման ընկերությունների թվում նշում են անհատական ​​համակարգիչներ արտադրող Lenovo-ն և սմարթֆոնների և էլեկտրոնիկայի արտադրող Xiaomi-ն:
Ի տարբերություն արևմտյան ընկերությունների, չինական բիզնեսները խուսափում են մատակարարումների կրճատման կամ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման մասին հրապարակային հայտարարություններից, քանի որ պաշտոնական Պեկինը դեմ է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, նշում է WSJ-ը։
Ընդ որում, կան նաև բացառություններ. չինական անօդաչու թռչող սարքեր արտադրող DJI-ն անսովոր քայլ է արել, ապրիլին հայտարարելով, որ դադարեցնում է գործունեությունը թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին