Արտաքին 5 տարի առաջ - 10:43 06-07-2021

Բայդենի վարչակազմը վերանայելու է պատժամիջոցների ռազմավարությունը. WSJ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել պատժամիջոցների կիրառման ռազմավարությունը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ կառավարությունում պաշտոնական անձին:

Ենթադրվում է, որ Սպիտակ տունը ձգտելու է կասեցնել լայնածավալ ճնշումների արշավները, ինչպես նաև նվազագույնի հասցնել տնտեսական վնասները: Հնարավոր է՝ նոր ռազմավարության շրջանակում Վաշինգտոնը գործելու է իր դաշնակիցների հետ, ոչ թե միակողմանի, պարզաբանել են նախագիծը մշակող մարդիկ:

Բայդենի վարչակազմը գործնականորեն ավարտել է պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ քաղաքական կուրսի մշակումը, որոնք կարող են ընդունվել ամռան վերջին:

Այս պահին ԱՄՆ 46-րդ նախագահի նոր մոտեցման մանրամասները հայտնի չեն, սակայն վարչակազմի մի շարք պաշտոնական անձինք արդեն խոսում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման մասին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը