Արտաքին 4 տարի առաջ - 20:58 05-05-2022

Վրաստանի ԱԳՆ-ն տարհանվելու է. երկրաշարժից հետո շենքը ճաքճքել է

Վրաստանի ԱԳՆ-ն մոտ ապագայում պետք է ժամանակավորապես տեղափոխվի այլ շենք, գրում է NetGazeti-ն։ Թբիլիսիի Չիտաձեի 4-6 հասցեում գտնվող հին շենքը վնասվել է ստորգետնյա ցնցումներից, շենքում սկսել են ճաքեր առաջանալ, իսկ եղածներն ավելի են լայնացել։

Հրատարակության համաձայն՝ այս պահին որոշվել է անձնակազմն ու գույքը տեղափոխել Լեոնիձեի փողոցում գտնվող Ազգային բանկի նախկին շենք։ Գույքի տեղափոխման և պահպանման ծառայությունը, ըստ նախնական հաշվարկի, կարժենա 26.100 լարի։

Նախարարությունը հղում է անում 2022 թ. փետրվարի 13-ի երկրաշարժից հետո Սամխարաուլիի անվան դատաբժշկական ազգային բյուրոյի եզրակացությանը։ Արտաքին գործերի նախարարության վարչական շենքերի համալիրի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար և սեյսմիկ չափանիշներին անհամապատասխան։ Տարածքը, ըստ եզրակացության, պետք է հնարավորինս շուտ ազատել։
Քանի դեռ անվտանգության միջոցներ չեն ձեռնարկվել, այնտեղ մնալն արգելվելու է։

Շենքը Թբիլիսիի հնագույններից է, այն կառուցվել է 19-րդ դարում։ Վրաստանի ԱԳՆ-ն այն զբաղեցնում է շուրջ 30 տարի։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել