Ներքին Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 16:10 05-05-2022

Փաշինյանը նման սենսացիոն հայտարարությունների անոնսներ էր անում նաև Հրայր Թովմասյանի գրիչի պատմության ժամանակ․ Տիգրան Աբրահամյան

«Անլուրջ մարդկանց բազմություն էր հավաքված ԱԺ-ում, որոնք կա՛մ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրի ու ժողովրդի հետ, կա՛մ փորձում են հանրությանը ցույց տալ, թե գրեթե ոչինչ չի պատահել»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ նիստերի դահլիճում ՔՊ-ական պատգամավորների ծափահարություններին այն ընթացքում, երբ ընդդիմությունը «Առանց Նիկոլ Հայաստան» բացականչություններով լքեց ԱԺ նիստերի դահլիճը։

«Մենք գիտենք, թե ինչ է եղել մեր ժողովրդի հետ, որովհետև զոհվել են մեր ընկերները , հարազատները, նույնիսկ այն մարդիկ, որոնց մենք չենք ճանաչում․ բոլորի համար սգում ենք։ Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մեծ տարածք, մենք նույնիսկ պատերազմից հետո ենք շարունակում Արցախում և Հայաստանում տարածքներ կորցնել։ Բնականաբար, դա մեզ չի կարող չմտահոգել ու փողոց չհանել»։

Անդրադառնալով Փաշինյանի սենսացիոն հայտարարությանը, որն այդպես էլ չհնչեց, Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանում չկա մի մարդ, որ կոնսենսուս չունենա այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանը կեղծիքի, ստի, մանիպուլիացիայի գաղափարական հայրն է։
Նրա այդ հայտարարությունը պետք է հասկանալ այդ տրամաբանության ներքո։ Եթե լիներ հանցագործություն, որը սենսացիա էր առաջացնելու կամ նման մի բան, բնականաբար դեռ 4 տարի առաջ իրավապահները պետք է զբաղվեին դրանով, ոչ թե 4 տարի հետո նա պիտի հայտներ, թե սենսացիոն բնույթի հայտարարություն ունի։ Այդ հայտարարությունը ուներ մեկ նպատակ՝ մեր քաղաքացիների ուշադրությունը շեղել ստեղծված իրավիճակից, փորձել կենտրոնացնել ուշադրությունը, այսպես ասած, սենսացիաների վրա, որը իրականում գոյություն չուներ։ Մենք նման մի իրավիճակի ականատես եղել ենք հայտնի Հրայր Թովմասյանի գրիչի պատմության ժամանակ, երբ Փաշինյանը սենսացիոն հայտարարությունների անոնսներ էր անում , բայց վերջում ինչ-որ զվարճալի պատմություն ստացվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան