Մամուլ 4 տարի առաջ - 08:13 05-05-2022

Սպառնալիքներ ու զգուշացումներ են հնչեցնում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․
«Հայրենի խորհրդարանում երեկ իշխող ուժի պատգամավորները բաց տեքստով հայտարարում էին առաջիկայում ձեռնարկվելիք ռեպրեսիաների, հանրության տարբեր խավերին ճնշելու մասին։ Վահագն Ալեքսանյանն ուղիղ ցուցումներ էր տալիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե լավ չեն իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետեւանքով էլ նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Ալեքսանյանի «կռիվը» բեռնատարների դեմ էր։

«Սիրելի քաղաքացիներ, այն գույքով, որը դուք մեզնից պահանջում եք սեփականացնել, այդ գույքով ձեր ճանապարհն են փակում: Դանդաղում ենք, պարոն գլխավոր դատախազ, ապօրինի գույքի բռնագանձման հարցում: Այդ 500 հազար դրամ ստացած փոխնախարարն անցնո՞ւմ է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով»,- ասաց նա՝ ըստ էության, դատախազին ուղղորդելով նախկին պաշտոնյայի կողմը։

Նշենք, որ, ըստ համացանցում հայտնված տեղեկությունների, բեռնատարները պատկանում են ՀՀԿ-ական նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի ընկերությանը։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ սպառնում էր հոգեւորականներին ու շոու բիզնեսի ներկայացուցիչներին, թե հետեւություններ կանեն, եւ այդ խավն անձամբ «կծանոթանա» հետեւություններին։ «Ժամանակին շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը, մարտի 1-ից սկսած, սեւ քողերի տակից հանել»,- ասում էր Սիմոնյանը՝ սպառնալով․ «Մենք ենք մեղավոր, ոչինչ, հետեւություններ կարվեն»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին